Հայրը որդուն գոտիով ծեծել է
Ռուսթավիում հայրը գոտիով ծեծել է որդուն: Տեղեկատվությունը տարածում է «Ինֆո Ռուսթավին»: Հրապարակման համաձայն ՝ դեպքը տեղի է ունեցել Փիրոսմանի փողոցում: 40 տարեկանից բարձր տղամարդը գոտիով ծեծել է իր իսկ 12 տարեկան որդուն:
Նրանց խոսքով ՝ բանավոր ու ֆիզիկական առճակատման պատճառը, հավանաբար, որդու անհնազանդությունն է: Հարեւանները տեղեկացել են փաստի մասին եւ կանչել ոստիկանություն:
«Ինֆո Ռուսթավին» գրում է, որ տղամարդը ձերբակալվել է, և արդեն մեղադրանք է առաջադրվել: