5 և ավելի մարդու ներկայության դեպքում դիմակը պարտադիր կլինի
Բաց տարածքներում դիմակ կրելը որոշ դեպքերում կրկին պարտադիր կդառնա:
«Համապատասխան փոփոխություններ կկատարվեն բաց տարածքում շնչադիմակի օգտագործման մասին որոշման մեջ, որտեղ որոշակի թվով մարդիկ կհավաքվեն,»– ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, պարզաբանելով, որ 5 և ավելի մարդու ներկայության դեպքում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր կլինի:
Նա ասաց, որ քաղաքացիներն այլևս շնչադիմակ չեն կրում նույնիսկ փակ տարածքում:
Ամիրան Գամղրելիձեն հերթական անգամ հասարակությանը կոչ արեց խուսափել մեծ հավաքույթներից:
Բացի այդ, ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի, համաճարակը հաղթահարելու բանալին պատվաստումն է: Ըստ Գամղրելիձեի, երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, ուստի քաղաքացիները պետք է օգտվեն այս հնարավորությունից և պատվաստվեն: