Հրդեհների հետևեանքները վերացնելու համար Էրդողանի խոստումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է յուրաքանչյուր բնակչի հաշվով 3 ծառ տնկել՝ հրդեհներից ավերված տարածքների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է Haberler պորտալը։ Ընդհանուր առմամբ՝ կտնկվի 252 մլն ծառ։
Էրդողանը խոստացել է, որ այրված տարածքներում շինարարական աշխատանքների իրականցման ոչ մի թույլտվություն չի տրվի։
Իշխանությունների տվյալներով՝ 208 հրդեհներից, որոնք բռնկվել են 44 նահանգներում՝ սկսած հուլիսի վերջից, 196 օջախներ տեղայնացվել են։
Հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ աղետի զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորվել է 864 մարդ։
Թուրքիայում հրկիզումների կասկածանքով արդեն 6 մարդ է ձերբակալվել։
Երկրի հարավում շարունակվում են 12 անտառային հրդեհների շիջման աշխատանքները։ Դրանցից 9-ը գտնվում են առողջարանային Անթալիա և Մուղլա նահանգներում։