Երկու երկրաշարժ Վրաստանում
Վրաստանում մեկ օրում, միաժամանակ տեղի է ունեցել եկու երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնն այս անգամ եղել է Դմանիսի քաղաքից 25 կմ հարավ-արևմուտքում:
Առաջին ցնցումները կազմել են է 3,5 մագնիտուդ: երկրաշարժի օջախը գտնվում էր 9 կիլոմետր խորության վրա:
Ուղիղ կես ժամ անց, երկրաշարժին հաջորդել է ևս մեկ հետցնցում (կրկնակի ցնցում)՝ Թբիլիսիի ժամանակով 08:03-ին: 3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նույն գոտում:
Վերջին շրջանում ստորգետնյա ցնցումները շատ հաճախ են տեղի ունենում հենց Ջավախքում: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնում դա բացատրում են նրանով, որ Ջավախքն առավել սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է:
Վերջին մեկ ամսում Վրաստանում տեղի է ունեցել ավելի քան 1,2 հազար երկրաշարժ: