Կանոնակարգերի կատարումը խստորեն վերահսկվելու է
Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեի խոսքով, գիշերային ակումբների և սննդի կետերի վերաբերյալ կանոնակարգերի կատարումը խստորեն վերահսկվելու է:
«Ցանկանում ենք հիշեցնել, որ գիշերային ակումբներին արգելվում է գործել ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում, և այս կանոնակարգի կիրառումն էլ ավելի խիստ վերահսկողության տակ կլինի: Սննդի օբյեկտների աշխատանքը սահմանափակված է 00:00-ից 05:00 ընկած ժամանակահատվածում, որի կիրառումն էլ ավելի է խստացնելու պետությունը», – ասել է Գիորգի Ղիբրաձեն: