Կարկուտի հետևանքները Սամցխե-Ջավախքում
Օգոստոսի 11-ին, Սամցխե-Ջավախքում տեղացել է կարկուտ, որի հետևանքով մի շարք գյուղեր կրել են զգալի վնասներ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կարկտահարվել է ամբողջ ցանքատարածությունները:
Կես ժամից ավել տևած ուժեղ կարկուտը Խանդո գյուղի դաշտերի որոշ հատվածներում ոչնչացրել է բերքը:
Բնակիչների խոսքերով բերքն ամբողջությամբ ոչնչացվել է:
Կարկտահարվել է նաև Ասպինձան: Աղետից տուժել են Տոլոս և Ածղվիտա գյուղերը: Ըստ տեղացիների, կարկուտը շարունակվել է մոտ 15 րոպե, ոչնչացրել է միրգն ու բանջարեղենը: