Կորոնավիրուսի թեստերը կարող են այլևս անվճար չլինել
Կորոնավիրուսի «ՊՇՌ» և հակագենի արագ թեստերը կարող են այլևս անվճար չլինել,- այս մասին հայտարարում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Ուզում եմ նշել, թեստերն այլևս չեն արվի պետության հաշվին: Պետությունը թույլ է տալիս բնակչությանը անվճար պատվաստվել, բայց եթե մենք չենք պատվաստվել և ցանկանում ենք գնալ ռեստորան, ցանկանում ենք այցելել այս հաստատություններ, ապա բարի եղեք և վճարեք թեստավորման համար ձեր հաշվին կամ ձեր գործատուի հաշվին»,- ասել է Գամկրելիձեն:
Որոշակի հաստատություններ մուտք գործելը հնարավոր է թույլատրվի միայն պատվաստման կամ թեստի բացասական արդյունքի դեպքում: