Հինգ օրում տուգանված անձանց ու օբյեկտների քանակը
Օգոստոսի 10-ից օգոստոսի 15-ը Աշխատանքի տեսչությունը, վերահսկող այլ գերատեսչությունների հետ միասին, փակել է մինչև 15 օբյեկտ և տուգանել 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց,- հայտնում է Աշխատանքի տեսչությունը իր ֆեյսբուքյան էջում:
Մասնավորապես, ըստ նրանց, Վրաստանի կառավարության N322 որոշմամբ արգելված գործունեության իրականացման և հանձնարարականների խախտման հիման վրա Աշխատանքի տեսչական ծառայությունը տուգանել է 30 տնտեսական օբյեկտ: 18 իրավաբանական անձինք տուգանվել են 10.000 լարիով, իսկ 12 ֆիզիկական անձինք՝ 2000 լարիի չափով: 13 օբյեկտ փակվել է:
«Իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են: Ամբողջ երկրում իրականացվել է ընդհանուր առմամբ 2391 ստուգում: Տրվել է 2142 գրավոր և 249 բանավոր նախազգուշացում», – ասված է Աշխատանքի տեսչության հայտարարության մեջ: