Շտապօգնության բժիշկները 500 լարիի չափով հավելավճար կստանան
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել՝ շտապ օգնության բժիշկները 500 լարիի չափով հավելավճար կստանան: Այս մասին լրագրողների մոտ հայտարարել է առողջապահության նախարար՝ Էկատերինե Տիկարաձեն:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ բժշկական հանրությանը, բոլոր հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր առաջին իսկ օրվանից ներգրավված են այս գործընթացում: Ցանկանում եմ նշել, որ բազում քաղաքական կուսակցություններ փորձում են միմյանց նկատմամբ հակադրել իշխող թիմին և բժիշկներին: Սա վերաբերում է բժիշկների վարձատրությանը և նրանց երախտապարտ լինելուն: Մենք արդեն մի քանի ամիս՝ գրեթե մեկ տարի է, հավելավճարներ ենք տալիս բժիշկներին, դա արձանագրված է, և ողջ բուժանձնակազմի աշխատավարձերը բավականին բարձր են: Բացի այդ, երեկ Խորհուրդը որոշում կայացրեց, որ պետությունը 500 լարի հավելավճար կտրամադրի հատկապես ծանր պայմաններում աշխատող շտապօգնության բժիշկներին՝ անկախ այն շրջանից, որտեղ նրանք աշխատում են», – ասել է Տիկարաձեն: