Վարակիչ հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասում է, որ վերջին օրերին համաճարակի կայունացման նշաններ կան:
Նա նաև բացատրեց, կայունացման միտմանը զուգընթաց, թե ինչու կորոնավիրուսից մահացածների թիվը չի նվազում: Ցերցվաձեի խոսքով, մահվան գագաթնակետը 2-3 շաբաթով հետ է մնում կորոնավիրուսի տարածման պիկ շրջանից:
«Եթե հաշվի առնենք վերջին օրերի միտումը, ապա դիտվում է նոր դեպքերի կայունացում: 5-6 հազար մարդ էր վարակվում, իսկ այժմ վերջին երկու օրերը շուրջ չորս հազար են: Եթե մենք հետևենք կանոնակարգերին, ներառյալ՝ շնչադիմակ կրելը, հատկապես մարզերում, ,մեծ հույս ունեմ, որ նոր դեպքերի նվազման միտումը կայուն կլինի:
Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, որն առավել մտահոգիչ է, քանի որ 70 և ավելի մահվան դեպքերը շատ են Վրաստանի չափ երկրի համար, մենք պետք է նկատի ունենանք, որ մենք գործ ունենք ամբողջ աշխարհը վնասած ամենավատ մարտահրավերի հետ: Մենք ցավում ենք մեր մահացածների համար, չնայած մենք պետք է իմանանք, որ Միացյալ Նահանգները ունենի մինչև 700 000 մահ: Ինձ հարցնում են, դեպքերը նվազել են, չնայած մահացությունն ավելացել է, սա կանխատեսելի էր, քանի որ շատերը գիտեն, որ մահացության գագաթնակետը սովորաբար 2-3 շաբաթով հետ է մնում նոր դեպքերի գագաթնակետից: Բնականաբար, նոր վարակված հիվանդների մահը տեղի է ունեցել ոչ թե նույն օրը, այլ 2 կամ 3 շաբաթ անց: Սա կանխատեսելի եւ հայտնի փաստ է: Կարծում եմ, որ հենց հիմա մահվան գագաթնակետն է», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն: