Սահմանափակումները չեն մեղմացվելու. 79 մահ մեկ օրում
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 պացիենտ: Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 408:
Վերջին 24 ժամում «կովիդ 19» է հաստատվել 4 778 մարդու մոտ, ապաքինվել է 4 753 վարակված:
Վրաստանի առողջապահության փոխնախարարը ճեպազրույցի ժամանակ խոսել է սահմանափակումների մասին: Ինչպես նշում է Թամար Գաբունիան, իրավիճակը բավականին բարդ է, և հիմքեր չկան մեղմելու համար:
«Որևէ պատճառ չկա սահմանափակումները թուլացնելու: Այսօր իրավիճակը բավականին բարդ է, կլինիկաները գերբնակեցված են: Բոլոր այն կանոնակարգերը, որոնք ուժի մեջ են, պետք է կատարվեն առավելագույն խստությամբ: Խորհուրդը հարցը կքննարկի հասարակական տրանսպորտի հետ կապված, սակայն ներկայիս սահմանափակումները կշարունակվեն այնպես, ինչպես կան և ինչպես հայտարարվել է», – ասել է Գաբունիան: