Սամցխե-Ջավախքում Covid19-ից ևս երկու պացիենտ է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների լիվը դարձել է 89: Թարմացված տեղեկության համաձայն, վերջին մեկ օրում սա մահվան երրորդ դեպքն է: Ախալցիխեի մունիցիպալիտետում մահացել է 57-ամյա տղամարդ, իսկ Ադիգենիում՝ 68-ամյա տղամարդ:
Բացի սրանից, տարածաշրջանում կոորնավիրուսով վարակման 86 նոր դեպք է գրանցվել, ամենաքիչը՝ Նինոծմինդայում՝ 3, իսկ ամենաշատը՝ Ախալցիխեում՝ 33 դեպք:
Վարակվածմների ընդհանուր թիվը կազմում է 9 267:
Կովիդ կլինիկաներում բուժվում է 158 պացիենտ:
Տարածաշրջանում ինքնամեկուսացված է 939 անձ: