Նինոծմինդայի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ
Սեպտեմբերի երեքին, Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը եղել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժը արձանագրվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 14:29-ին:
Ցնցումների ուժգնությունը կազմել է 3,8 բալ:
Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Ըստ սեյսմիկ ծառայության` տեղանքն անդադար հետազոտվում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում գրանցվել է 22 երկրաշարժ: