Բորժոմիի քաղաքապետի լիազորությունները դադարեցվել են
Բորժոմիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Դավիթ Զաալիշվիլիի լիազորությունները դադարեցվել են: Նա մասնակցում է ինքնակառավարման մարմինների ընտրություններին, «Վրացական երազանք» -ի ցուցակի առաջին համարն է եւ ներգրավված է նախընտրական քարոզարշավում:
Մինչ նոր քաղաքապետի ընտրությունը, որպես առաջին դեմք հանդես կգա Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Իոսեբ Ռազմաձեն:
Դավիթ Զաալիշվիլին Բորժոմիի քաղաքապետի պաշտոնակատարն է 2020 թվականի մարտից, նրանից հետո, երբ Բորժոմիի նախկին քաղաքապետ՝ Լևան Լիպարտիան ձերբակալվեց կաշառք վերցնելու համար:
borjomi.tv