Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկացնում է բնակչությանը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 9-10-ը Արեւելյան Վրաստանում կցրտի, գիշերը ջերմաստիճանը կնվազի, ցերեկը կբարձրանա, հասնելով +15 աստիճանի։
Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ին Ախալցիխեում սպասվում է առավելագույն ջերմաստիճան՝ ցերեկը 11՝ գիշերը՝ 6 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 10, գիշերը՝ 5 աստիճան տաքություն։
Ջավախեթիում սպասվում է փոփոխական եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ 0 աստիճան։ Նինոծմինդայում կանխատեսում են ձյուն՝ ցերեկը՝ 3, գիշերը՝ -1 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 10, գիշերը՝ 7 աստիճան։