Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը
Մինչև սեպտեմբերի 4-ի առավոտ Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրև, քամի և կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ սպասվող առատ տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։
«Սեպտեմբերի 2-ին և 3-ին օրվա երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի 4-ի առավոտ Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, կայծակ, կարկուտ և քամի։
«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքների»,- ասվում է տեղեկատվության մեջ: