Ինչ եղանակ է սպասվում այս շաբաթ Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում սպասվում է ամպամած եղանակ։
Դեկտեմբերի 11-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 9 աստիճան է, իսկ գիշերը կլինի 2 աստիճան տաքություն։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 3, գիշերը՝ 12 աստիճան տաքություն։
Ասպինձայում ցերեկը կլինի 11, գիշերը՝ 2, Ադիգենում ցերեկը սպասվում է -5, գիշերը՝ -5 աստիճան տաքություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է ամպամած եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ -2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 4, գիշերը՝ -3 աստիճան տաքություն։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: Աբասթումանում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 6 աստիճան է, իսկ գիշերը՝ 2, Բակուրիանիում՝ ցերեկը՝ 7, գիշերը՝ -1 աստիճան։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է անձրեւային եղանակ։