Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ այս հանգստյան օրերին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Ախալցիխեում հունվարի 6-ին և 7-ին ցերեկը սպասվում է 7 և 4, գիշերը՝ -4 և -5 աստիճան ցրտահարություն։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի -1 և 4, գիշերը՝ -8 և -7, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են - 1 և 4, գիշերը՝ -8 աստիճան ցուրտ։
Մարզի հանգստավայրերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում արևային եղանակ է սպասվում։