Եղանակը փոխվում է. ինչ են կանխատեսում օդերևութաբանները
Նոյեմբերի 19-ին Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան հատվածում) սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 20-ից եղանակը կբարելավվի և կտաքանա։
Թբիլիսիում նոյեմբերի 19-ին հնարավոր է թույլ անձրև, իսկ նոյեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +15, +17 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի) նոյեմբերի 19-ին որոշ վայրերում սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 20-21-ին եղանակը կլինի առանց տեղումների։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +9, +14 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձր լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Նինոծմինդա) նոյեմբերի 19-ին որոշ վայրերում հնարավոր է ձյուն, իսկ նոյեմբերի 20-21-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +4, +9 աստիճան։