Ախալցիխեում սահմանափակումների պատճառով ընդհատված գործունեությունը վերականգնվել է
Մեկշաբաթյա գործազրկությունից հետո Ախալցիխեի գյուղեր ուղևորվող մեքենաները վերսկսեցին աշխատանքը: Երթուղայիններն արդեն վերականգնել են երթևեկությունը բոլոր ուղղություններով:
Տրանսպորտային ընկերության «Ջեոտիվ» ՍՊԸ -ի տնօրենն ասում է, որ Համակարգող խորհրդի ընդունած կանոնակարգերը հայտարարված էին սխալ: Նուգզար Մամուկաշվիլին նշում է, որ օգոստոսի 14 -ից քաղաքային տրանսպորտի տեղաղարժը սահմանափակվել է, ներառյալ միկրոավտոբուսները, որոնք շարժվում են դեպի գյուղեր: Այդ պատճառով «Ջեոտիվ» ՍՊԸ -ն դադարեցրեց աշխատանքը՝ Ախալցիխեի գյուղերում: Կանոնակարգը չէր տարածվում հասարակական տրանսպորտի վրա:
Ինչպես պարզաբանում է Նուգզար Մամուկաշվիլին, քաղաքապետարանը համակարգող խորհրդի հետ պարզաբանել է, որ սահմանափակումը չի տարածվում գյուղերի ուղղությամբ երթևեկող տրանսպորտի վրա: Այդ պատճառով միկրոավտոբուսները վերսկսել են աշխատանքը: