Ինչ ախտանիշներ կարող են մնալ երեխաների մոտ կորոնավիրուսից հետո
Ըստ Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի, պետք է սկսել երեխաների պատվաստումը։
Ըստ նրա, երեխաները կարող են ապաքինվել կորոնավիրուսից, չունենալով ախտանիշներ, բայց հետո կարող են երկար ժամանակ ունենալ «անհանգստացնող» ախտանիշներ:
«Երբ խոսում ենք այն մասին, թե ինչու երեխան պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ, փաստարկներից մեկն այն է, որ երեխան կարող է հիվանդանալ թեթև կամ առանց ախտանիշների, բայց ապաքինվելուց հետո երկար ժամանակ ախտանշանները մնում են բավականին անհանգստացնող: Դրանք են՝ հազը, ջերմություն, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, քնի հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, հիշողության հետ կապված խնդիրներ, մազաթափություն: Երեխաների մոտ նկարագրվել է մինչև 100 ախտանիշ, որոնք կարող են շարունակվել նույնիսկ ապաքինվելուց 6-8 ամիս անց»,- ասել է Չխաիձեն հարցազրույցում։
Չխաիձեն նշում է, որ այս խնդիրների պատճառով Վրաստանում 12-15 տարեկան երեխաները պետք է պատվաստվեն: