Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ պլանային աշխատանքների պատճառով, Փետրվարի 25-ին, Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Ժամը 12:30-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Կորխ, Օրջա, Խուլգումո, Օլավերդ, Վաչիան և հարակից գյուղերը:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: