Լուրեր
Օրինագիծ՝ ինչ է պետք իմանալ, եթե պահում եք խոզ կամ կով
Ինչպես արդեն գիտեք, կառավարությունը հաստատել է հորթերի և խոզերի պաշտպանության կանոնակարգը։ Նոր փաստաթուղթը մանրամասն պահանջներ է պարունակում հորթերի և խոզերի պահպանման և խնամքի վերաբերյալ:
Համաձայն հրամանագրի՝ հորթերի պաշտպանությանը վերաբերող ընդհանուր պահանջները հետևյալն են.
Հորթանոցները պետք է կառուցվեն այնպես, որ բոլոր հորթերը կարողանան առանց դժվարության պառկել, հանգստանալ, վեր կենալ և մաքրվել:
Հորթանոցի կառուցման համար օգտագործվող նյութերը, հատկապես հատակը և սարքավորումները չպետք է վնասակար լինեն նրանց համար և ենթակա լինեն ամբողջական լվացման-ախտահանման:
Հորթի համար օգտագործվող վայրը, սարքավորումները և պարագաները պետք է համապատասխանաբար մաքրվեն և ախտահանվեն
Չի կարելի հորթերին մշտապես մթության մեջ պահել։
Սխեմաները և սարքավորումները պետք է տեղադրվեն այնպես, որ կանխեն էլեկտրական ցնցումները:
Հորթանոցի ջեռուցումն ու օդափոխությունը պետք է ապահովեն օդի շրջանառությունը, փոշու մակարդակը, ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և գազի կոնցենտրացիաները թույլատրելի սահմաններում, ինչը վնաս չի հասցնի հորթանոցում գտնվող կենդանիներին:
Հորթերի առողջության և բարեկեցության համար կարևոր բոլոր ավտոմատ և մեխանիկական սարքավորումները պետք է ստուգվեն առնվազն օրը մեկ անգամ:
Բոլոր հորթերը պետք է ստուգվեն սեփականատիրոջ կամ պատասխանատու անձի կողմից օրական առնվազն երկու անգամ, իսկ հորթերը, որոնք դրսում են գտնվում առնվազն օրը մեկ անգամ: Ե
Ավելին կարդացեք հղումով՝https://bit.ly/3qa5J8Y
Ինչ վերաբերվում է խոզերին, ապա ցանկացած անձ, ով աշխատանքի է ընդունում կամ ներգրավում է մեկին խոզերին խնամելու համար, պետք է ապահովի, որ նշված անձը, ով խնամում է կենդանիներին, ստանա հրահանգներ և ուղեցույցներ: Նա պետք է նաև «վերապատրաստման դասընթացներ անցնի՝ կենտրոնանալով բարեկեցության ասպեկտների վրա»: Խոզանոցներում պետք է խուսափել անընդհատ կամ հանկարծակի աղմուկից: Պետք է ստուգվեն սեփականատիրոջ կամ պատասխանատու անձի կողմից: Հորթանոցի ջեռուցումն ու օդափոխությունը պետք է ապահովեն օդի շրջանառությունը, չպետք է լինի շատ շոգ: Խոզանոցները պետք է կառուցվեն այնպես, որ բոլոր խոզերը կարողանան առանց դժվարության պառկել միաժամանակ:
Ավելին կարդացեք հղումով՝ https://bit.ly/3TGQhyB
Տարածեք :