Բանտում բոլոր տեսակի հանդիպումները լիովին անվճար են լինելու
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ նոր Քրեական օրենսգրքով բանտում բոլոր տեսակի հանդիպումները լիովին անվճար են լինելու։ Այս մասին Բրեգաձեն հայտարարել է կառավարության նիստի ավարտից հետո։ Նրա խոսքով, նշված օրենսգրքի շուրջ աշխատանքներն ավարտվել են, և այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Բրեգաձեի խոսքով, ներկայումս չափահաս բանտարկյալները տեսակցությունների համար վճարում են 60 լարի, իսկ անչափահասները՝ 30 լարի, որը կչեղարկվի Քրեական նոր օրենսգրքի համաձայն։
«Արդարադատության նախարարի խոսքով, նախագիծը բարելավում է Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանները և էլ ավելի բարձր մակարդակի է հասցնում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավական կարգավիճակը։ Արդարադատության նախարարը կարևորեց մի քանի փոփոխություն՝ մեղադրյալին երկարաժամկետ տեսակցության իրավունք կտրվի, ինչը նախկինում չկար, բոլոր տեսակի տեսակցությունները կդառնան լիովին անվճար, այսօր չափահաս դատապարտյալները պետք է վճարեն 60 լարի, իսկ անչափահասները՝ 30 լարի: Բացառությամբ բարձր ռիսկային դատապարտյալների, բոլորը կստանան բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: կավելանա հեռախոսազրույցների քանակը և տեւողությունը, ինչը դատապարտյալներին էլ ավելի մեծ հնարավորություններ կտա արտաքին աշխարհի հետ շփվելու, դատապարտյալների եւ մեղադրյալների կենցաղային պայմանները կհավասարեցվեն, ինչն, անկասկած, առաջադեմ քայլ է։ Քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումներին կտրվի հատուկ կարգավիճակ, որը կհավասարեցնի և կբարելավի աշխատողների պայմանները, կընդլայնվի հատուկ կոչում ունեցող անձանց շրջանակը և բոլոր աշխատողները, բացի պաշտոնեական և կոչումային աշխատավարձից, կստանան հավելավճար, ինչը դրական կանդրադառնա նրանց աշխատավարձի պայմանների վրա»,- ասում է Ռատի Բրեգաձեն: