Մեկնարկել է Սամցխե-Ջավախեթիի երիտասարդների դրամաշնորհային մրցույթը
«Երիտասարդական ձեռներեցություն հանուն գյուղական զարգացման» RDYE ծրագիրը թիրախային համայնքներից 18-35 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տալիս զարգացնել ձեռնարկատիրական հմտություններն ու ստեղծել կայուն, նոր և/կամ գործող երիտասարդական ձեռնարկություն:
Գրանցումը հնարավոր է առցանց՝ վրացերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Գրանցման վերջնաժամկետը մարտի 31-ն է։
Երիտասարդական ձեռներեցությունը հանուն գյուղական զարգացման (RDYE) 3,5 տարվա ծրագիր է, որն իրականացվում է Mercy Corps Georgia-ի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) ֆինանսավորմամբ:
Ծրագրի աջակիցներն են Լիբերթի Բանկը և Սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության միջազգային հիմնադրամը։
RDYE ծրագրի թիրախային համայնքներն են.
Քվեմո Քարթլի Ռուսթավի, Մառնեուլի, Բոլնիսի, Գարդաբանի, Թեթրիծղարո, ԾալկաՍամցխե-Ջավախեթի Բորջոմի, Ասպինձա, Ադիգենի, Ախալցիխե, Ախալքալաք, Նինոծմինդա
Շիդա Քարթլի Գորի, Կարելի, Կասպի
Մցխեթա-Մթիանեթի Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի
Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ իրականացվեց, և 704 երիտասարդներ ստացան համապատասխան գիտելիքներ ձեռնարկությունների կառավարման և զարգացման ուղղությամբ։
RDYE ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել շուրջ 800 երիտասարդի։