Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ Ռուսաստանի հետ պատերազմում՝ 2022 թվականի փետրվարից մինչ օրս, Ուկրաինան կորցրել է մոտ 100 հազար զինծառայող։
Բացի այդ, ռուսական ագրեսիայի հետևանքով զոհվել է մոտ 13 հազար խաղաղ բնակիչ։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում զոհվել է ավելի քան վեց հարյուր երեխա։
Բացի դրանից, պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը հարձակվել է շուրջ 1700 կրթական և 780 բժշկական հաստատության վրա։
«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը։ Ավելի բարձր գին գոյություն չունի։ Մենք տվել ենք մեր բոլոր ֆինանսական միջոցները, ամեն բան, ինչ ունենք։ Սակայն ամենակարևորն այն է, որ մենք տվել ենք մեր մարդկանց կյանքերը», – ավելացրել է Զելենսկին։