Նորություններ
Երեք օր սպասելուց հետո, բեռնատարերին թույլ տվեցին տեղաշարժվել
Մոտ 100 բեռնատար ստացել են Թուրքիայի և Հայաստանի սահմանի ուղղությամբ երթևեկելու իրավունք: Վարորդները երեք օր առաջ կանգ էին առել Ախալցիխեի մուտքի մոտ, ոստիկանները արգելում էին նրանց ուղևորվել դեպի սահմաններ:
Ճանապարհը շարունակելու իրավունք վարորդներին տրվեց նրանից հետո, երբ «9-րդ ալիքը» հետաքրքրվեց այս իրադարձություններով:
«Ձեր գնալուց անմիջապես հետո ոստիկանները եկան, ասելով, որ կարող ենք շարժվել և շարունակել մեր ճանապարհը: Երանի մի քիչ շուտ գայիք, գոնե սոված և մրսած այսքան ժամանակ այստեղ չէինք մնա: Բոլորը գնացին, արդեն սահմանին ենք»,- ասում է բեռնատարի վարորդ՝ Դաթո Դոլիձեն:
Ճանապարհների վարչության տվյալներով ՝ Ախալքալաք-Կարծախի միջազգային նշանակության մայրուղում իրականացվող մաքրման աշխատանքների արդյունքում փետրվարի 18-ից երթևեկությունն ազատ էր բոլոր տեսակի տրանսպորտների համար: Ներքին Գործերի նախարարությունից մեզ հետ զրույցում նշում էին, որ պատճառը ճանապարհատրանպորտային պատահարներից կանխարգելումն է:
გააზიარეთ :