Սամցխե-Ջավախքի Covid կենտրոնները գերծանրաբեռնված են
Սամցխե-Ջավախքի կովիդ կլինիկաներում միաժամանակ կարող են ընդունել 171 պացիենտ: Այս փուլում զբաղված է 158-ը, որտեղից 79 ծանր հիվանդներ են:
Գործող կլինիկաներից պացիենտներ կարող են ընդունել միայն «Բորժոմիի բժշկական կենտրոնում», որտեղ ընդհանուր առմամբ ունեն 51 մահճակալ, այս փուլում ազատ է 13 տեղ: 10 պացիենտ միացված են արհեստական շնչառության սարքին:
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների համար նախատեսված է 60 մահճակալ: Հոկտեմբերի 19-ի դրությամբ, կլինիկան գերծանրաբեռնված է և նոր հիվանդներ ընդունել չի կարող:
«Ամբողջովին ծանրաբեռնված ենք, 60 պացիենտ է բուժվում: Վերադարձանք այն իրավիճակին, երբ դիմում են օգնության համար, իսկ մենք հնարավորություն չունենք: Մեծամասնությունը ծանր հիվանդներ են»,- ասում է «Իմեդի» կլինիկայի տնօրեն՝ Գիորգի Բարձիմաձեն:
Ադիգենի և Նինոծմինդայի կլինիկաներում կա 30-ական մահաճակալ, որոնցից բոլորը զբաղված են:
«Աբասթումանիի թոքերի կենտրոնը», որտեղ համեմատաբար թեթև հիվանդներ էին ընդունում, հոկտեմբերի 3-ից հետո ոչ մի պացիենտի օգնություն ցուցաբերել չեն կարող:
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք, այստեղից 119՝ Սամցխե-Ջավախքում: