Ո՞ւր ես գնում, Վրաստան. Փիթեր Ֆիշեր
«Անընդունելի է, որ հանցագործների խմբավորումները հարձակվեն և վնասեն լրատվամիջոցներին և մյուսներին, ո՞ւր ես գնում, Վրաստան»,-այս մասին սոցցանցում գրառում է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
«Եվրամիության անդամ ութ երկրների դեսպանները հիվանդանոցում այցելել են TV Պիրվելիի լրագրող Մակա Չիխլաձեին և օպերատոր Գիորգի Շեծիրուլիին՝ նրան ապաքինում մաղթելու և համերաշխություն հայտնելու համար։ Անընդունելի է հանցագործների խմբավորումների կողմից լրատվամիջոցների և այլոց վրա հարձակումը և վնասելը։ Նրանք մեզ ասացին, որ ոստիկանները մի քանի մետր հեռավորությա վրա կանգնած չեն միջամտել։ Ո՞ւր ես գնում, Վրաստան»,- գրառում է Փիթեր Ֆիշերը սոցցանցում։