Կորոնավիրուսը շուտով գրիպի կնմանվի. բրիտանացի փորձագետ
Բրիտանացի պրոֆեսոր Մայք Թիլդեսլին ասում է, որ օմիկրոնը, որն ավելի թույլ է, քան նախորդ շտամները, ցույց է տալիս, որ համաճարակը կարող է նմանվել գրիպին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Omicron-ի առաջացրած ալիքը դանդաղել է։ Մեծ Բրիտանիայում թեստերի դրականության ցուցանիշը վերջին օրերին նվազել է 38%-ով։
«Եթե այժմ օրական 70 հազար նոր վարակի դեպք կա, ապա դեկտեմբերի վերջին այդ թիվը հասնում էր 200 հազարի»,- ասել է բրիտանացի փորձագետը։
Միաժամանակ, փորձագետն ասում է, որ անհրաժեշտ է վերահսկել իրավիճակը, քանի որ դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է երկու շաբաթ առաջ, և արդյունքը կհայտնվի հաջորդ շաբաթ։