Լուրեր
Ավտոճանապարհային վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել ձմռան անվադողերով

 

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին շարունակաբար տեխնիկական աղ է թափվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար։

Այս պահին ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի երթեւեկությունն ազատ է։

Հետևյալ ճանապարհներին պահպանվում են երթևեկության հատուկ ռեժիմներ՝ առատ ձյան պատճառով Չոխատաուրի-Բախմարո ավտոճանապարհի կմ17-կմ33 (Բուքսիեթի-Չխակաուրա) հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը։ Մինչդեռ մնացած տիպի ավտոտրանսորտի համար երթևեկությունն արգելված է։ Ավտոճանապարհի կմ1-կմ17 (Չոխատաուրի-Բուքսիեթի) հատվածում երթևեկությունն ազատ է։

Ձյան առատ տեղումների պատճառով Չոլաբուրի կամուրջ-Թերջոլա-Տղիբուլի ճանապարհահատվածի կմ16-կմ29 հատվածում երթեւեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Ձյան պատճառով Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ճանապարհին՝ կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ կմ1-կմ62 հատվածում երթեւեկությունը թույլատրելի է միայն հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ15-կմ106 հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով կմ42-կմ125 (Ցագերի-Մելե) հատվածի Քութայիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ավտոճանապարհի կմ1-կմ42 (Ծղալտուբո շրջադարձ-Ցագերի) հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ալպանա-Ցագերի կմ1-կմ22 ճանապարհահատվածում արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի, 30 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է հակասայթքաիչ շղթաների միջոցով:

Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարավանի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ազատ է։

Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ 106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը։ Մինչդեռ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն արգելված է։

Առատ ձյան պատճառով Քութայիսի-Բաղդաթի-Աբասթումանի-Բենարա կմ28-կմ50 ավտոճանապարհին (Բաղդաթի-Սաիրմե) երթեւեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ30-կմ186 (Ջվարի-Ուշգուլի) ճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) հատվածում երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ավտոճանապարհի կմ1-կմ30 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։

 

Facebook Twitter
სხვა სიახლეები
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.