Աղմուկ Բորժոմիի քաղաքային խորհրդում. ՄԱՇ-ը ստորագրահավաք է սկսել Բորժոմիում
Աղմուկ Բորժոմիի քաղաքային խորհրդում, պատճառը խորհրդարանի անդամների նախաձեռնությունն է։ Ազգային շարժման առաջնորդներ Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Բոտկովելին այսօր մասնակցել են Սակրեբուլոյի նիստին։ Ընդդիմությունը ստորագրահավաք է անցկացնում Բակուրիանիում անտառային տարածքը ժողովրդին վերադարձնելու պահանջով։ Նրանք փաստաթղթի ստորագրում են պահանջել նաեւ Բորժոմիի սակրեբուլոյի անդամներից ու նախագահ Դավիթ Զաալիշվիլիից, ինչից իշխող կուսակցության ներկայացուցիչները հրաժարվել են։
Բակուրիանիում տան հետնամասում գտնվող տարածքը, որը ներկայումս պատկանում է Անտառային հիմնադրամին, մոտ 49 տարի ժամկետով վարձակալությամբ տրվել է վարչապետի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին։ Վարձակալված հողատարածքի մակերեսը կազմում է 5958 քմ։ «ՄԱՇ» ներկայացուցիչները պահանջում են այս հողը վերադարձնել պետությանը։ Նիստից հետո խորհրդարանի անդամները ուղևորվել են Բակուրիանի։