Վրաստանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի հետ
Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային տերության օրերը մոտենում են ավարտին։ Ես Վրաստանին խստորեն խորհուրդ եմ տալիս լրջորեն վերաբերվել դրան և դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի հետ,- Twitter-ում գրում է ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը։
Կոնգրեսականը կրկնում է մամուլում տարածված այն տեղեկությունը, ըստ որի՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի խորհրդական և դաշնակից՝ Լև Դենգովը և վրացի երգչուհի Քեթա Թոփուրիայի ամուսինը, ով նախկինում խախտել է օկուպացված տարածքների մասին վրացական օրենքը, նկատվել են Թբիլիսիում։