Թուրքիայում փլատակների տակից գտել են 4 միլիոն դոլար
Թուրքիայի Հաթայ քաղաքում պետական ծառայողը երկրաշարժից ավերված շենքի փլատակների տակ հայտնաբերել է 4 մլն ԱՄՆ դոլար։
Քոնիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակից Մեհմեդ Օզբեր Ուսլուն, ով աշխատում է Հաթայում, ոստիկանությանն է հանձնել փլատակների մեջ հայտնաբերված 4 միլիոն դոլարով լի պայուսակը, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի ուշ պարզվել է, որ Մեհմեդ Օզբեր Ուսլուի կողմից ոստիկանությանը հանձնած պայուսակում եղել են կեղծ թղթադրամներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 4-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ փետրվարի 11-ի դրությամբ երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ։ Ավերվել է ավելի քան 6000 շենք, հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ։
Թուրքիայում մինչեւ փետրվարի 12-ը սուգ է հայտարարված, իսկ բոլոր տասը նահանգները հայտարարվել են աղետի գոտիներ։