Ռուսաստանում ակտիվացել է Եվրասիայի ամենամեծ հրաբուխը
Ռուսաստանում՝ Կամչատկա թերակղզում, Եվրասիայի ամենամեծ հրաբուխը՝ Կլյուչևսկայան, սկսել է ժայթքել։ Դիտորդական խմբի տվյալներով՝ հրաբուխն ակտիվացել է ուրբաթ օրը։
«Հունիսի 22-ից հրաբուխը չափավոր պայթյունավտանգ ժայթքում է»,- ասել է մոնիտորինգի խումբը, որը տվյալներ է հավաքում հրաբխային ակտիվության մասին:
Գործակալությունը հայտնել է, որ մոխիրը կարող է ցանկացած պահի ժայթքել՝ ազդելով ցածր թռչող ինքնաթիռների վրա:
Մոտ 5 կիլոմետր բարձրությամբ Կլյուչևսկայան Եվրասիայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխն է: Վերջին անգամ այն բռնկվել է հոկտեմբերին: