Սամցխե-Ջավախեթիում ապօրինի ծառահատման 29 դեպք է բացահայտվել
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտնաբերել են ապօրինի անտառօգտագործման 177 փաստ։ Այս մասին տեղեկություն է տարածում նախարարությունը։
Գործակալության պարզաբանմամբ՝ բացահայտված փաստերից 117-ը վերաբերում է փայտանյութի ապօրինի արդյունահանմանը և տեղափոխմանը, իսկ 60-ը՝ ապօրինի սղոցարանների կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտման փաստերին։ Խախտումներից 12-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։
Ամենաշատը՝ ապօրինի անտառօգտագործման 41 փաստ է հայտնաբերվել Կախեթիում; ամենաքիչը՝ Մցխեթա-Մթիանեթիում, որտեղ 2 դեպք է արձանագրվել: Սամցխե-Ջավախեթիում բացահայտվել է 29 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է սղոցարանի տեխնիկական կանոնակարգի 55 խախտում։