«Ճանապարհային տրանսպորտի գործակալության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, ժամկետների, վճարների սակագների, ինչպես նաև վճարման և վճարված գումարի վերադարձման կարգի հաստատման մասին» հրամանում փոփոխություններ են կատարվել։
Փոփոխությունների համաձայն, սահմանվել է ավտոկայանի սերտիֆիկացման հետ կապված ծառայության վճար՝
1-ին կարգի ավտոկայանի համար՝ 10 000 լարի,
2-րդ կարգի ավտոկայանի համար՝ 5 000 լարի,
3-րդ կարգի ավտոկայանի համար՝ 1 000 լարի։
Բացի այդ, Վրաստանի տարածքից արտասահմանյան փոխադրողի կողմից իրականացված մեկանգամյա միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրման (սահմանված քվոտայից ավելի) արագացված թույլտվության վճարը կլինի 100 լարի, և թույլտվությունը կտրվի 1 օրվա ընթացքում։
Հրամանը ստորագրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և այն ուժի մեջ է հրապարակման պահից։