Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Թբիլիսիում կազմակերպվել են մի շարք պրոեվրոպական ցույցեր և երթեր։
Ցույցերը տեղի կունենան հետևյալ ժամերին․
14:00 - Ռեստավրատորները/պահպանողները և արվեստաբանները՝ Վրաստանի համար (Մշակույթի նախարարության մոտ)
16:00 - Վրացի երկրպագուների երթ
16:00 - Արվեստագետների երթ՝ Մարջանիշվիլիի հրապարակից մինչև խորհրդարան
17:00 - Դիտորդների երթ
18:00 - Երթ «ESM-ականները դեպի Եվրոպա»
18:00 - «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և «Գրքերի դարակի» մասնակիցների ու աջակիցների բողոքի երթ՝ Հանրապետության հրապարակից
19:30 - Վետերինարների և կենդանասերների երթ՝ Հանրապետության հրապարակից
Օրվա ավարտին քաղաքացիները հավաքվելու են Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի դիմաց։
Ցույցերի գլխավոր պահանջը նոր՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումն է։