Որտեղ կանջատվի հոսանքը դեկտեմբերի 18-ին (R)
Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով՝ դեկտեմբերի 18-ին՝ 12:00-ից 16:00-ն, էլեկտրաէներգիայի մատակարարումը կսահմանափակվի Ասպինձայի շրջանի հետևյալ գյուղերում՝ Դամալա, Վարձիա, Նիջգորի, Իվերիա, Սարո, Խերթվիսի և հարակից գյուղերում։
13:00-ից 14:00-ն և 16:00-ից 17:00-ն հոսանքի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի շրջանի հետևյալ գյուղերում՝ Մուսխի, Ուրավելի, Մինաձե, Անդրիածմինդա և հարակից գյուղերում։
13:00-ից 17:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի Ախալցիխեի շրջանի Խեոթի գյուղում։
Վերականգնողական աշխատանքների ավարտից անմիջապես հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի բնականոն ռեժիմով։