Ասպինձայում կվառեն գլխավոր տոնածառի լույսերը՝ որքան գումար է ծախսվում
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Ասպինձայի բնակավայրում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը, կվառվեն նաև բնակավայրի կենտրոնական փողոցներում և զբոսայգիներում տեղադրված Ամանորի դեկորացիաները։
Միջոցառումը կմեկնարկի 17:00-ին, և կանցկացվի նաև համերգ։ Ինչպես նշվում է Ասպինձայի մունիցիպալիտետի պաշտոնական էջում, համերգին կմասնակցեն Սոֆո և Բորիս Բեդիաները, սակայն պաշտոնապես պայմանագիրը մունիցիպալիտետը կնքել է միայն Սոֆո Բեդիայի հետ՝ 9,950 լարի գումարի չափով։ Փաստաթղթում նշված է, որ համերգը կտևի 90 րոպե։
Բացի այդ, միջոցառումն ավարտվելու է հրավառությամբ, որի համար Ասպինձայի մունիցիպալիտետը կծախսի 2,580 լարի։
Նշենք նաև, որ այս տարի Ասպինձայի մունիցիպալիտետը Ամանորի ձևավորումների համար ծախսել է 17,000 լարի։