Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի խոսքով՝ Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր դիվանագետներին։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ դրա պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն պաղեստինցիների Ստամբուլում տեղի ունեցած ցույցի։
«Թուրքիայի կողմից սրվող հռետորաբանության լույսի ներքո ես հրամայել եմ վերադարձնել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին՝ վերանայելու Իսրայել-Թուրքիա հարաբերությունները», – ասվում է արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն պաղեստինցիներին աջակցող Ստամբուլում կազմակերպված հանրահավաքում նշել է, որ «Գազայի հատվածում տեղի ունեցած ջարդերի ամենամեծ պատասխանատվությունը Արեւմուտքի վրա է»։