ԱՄՆ-ից միգրանտների արտաքսման ծրագրի իրականացումը կլինի ամոթալի ՝ Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է ապօրինի միգրանտների արտաքսում, իրագործման դեպքում կլինի ամոթալի քայլ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքով՝ եթե արտաքսման հետ կապված ծրագրերը իրականացվեն, Թրամփը կստեղծի «աղքատ ու դժբախտ մարդկանց, ովքեր չեն կարողանա վճարել»։
«Դա ճիշտ չէ։ Խնդիրները այս կերպ չեն լուծվում»,- նշել է Հռոմի Պապը։
Նա կոչ է արել Դոնալդ Թրամփին առաջնորդել մի հասարակություն, որտեղ չի լինի ատելության, խտրականության և մերժման տեղ, և նպաստել ժողովուրդների միջև խաղաղությանն ու հաշտությանը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը խոստացել է իր պաշտոնավարման սկզբում սկսել ԱՄՆ-ից փաստաթղթերի չապահովված միգրանտների զանգվածային արտաքսումը։