Տնտեսություն
10 ապրանք, որոնք ամենաշատն են թանկացել հոկտեմբերին
2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5%, իսկ տարեկան գնաճը՝ 10,6%։
Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 7.3%, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի նույնպես որոշվել է 7.3%-ով։
Ներկայացնում ենք 10 ապրանքների ցանկը, որոնք հոկտեմբերին ամենաշատն են թանկացել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.
- Եգիպտացորենի ալյուր - 76.1%-ով
- Խտացրած կաթ և կաթնամթերք - 39.8 %-ով
- Վաֆլի կրեմով - 39.3%-ով
- Թխվածք- 38.6%-ով
- Մանդարին- 36.7%-ով
- Ցորենի ալյուր - 36%-ով
- Մարգարին- 35.6%-ով
- Սուլգունի- 34.6%-ով
- Մանանեխ- 34.2%-ով
- Վերմիշել- 30.4%-ով
გააზიარეთ :