Թուրքական լիրան արժեզրկվում է վրացական լարիի նկատմամբ
Երկուշաբթի օրը թուրքական լիրան դոլարի նկատմամբ նվազել է ևս 3%-ով՝ հասնելով ռեկորդային նվազագույնի նրանից հետո, երբ Կենտրոնական բանկը բարձրացրել է իր տոկոսադրույքը 6,5%-ով՝ մինչև 15%:
Լիրան ամերիկյան արժույթի նկատմամբ արժեզրկվել է՝ հասնելով 26,05-ի։
Ընդհանուր առմամբ, թուրքական արժույթն այս տարի արժեզրկվել է 28%-ով՝ հիմնականում մայիսի վերջին Էրդողանի վերընտրությունից հետո:
Երկրում սպառողական գների աճի տեմպերը գրեթե 40% են, իսկ կենսապահովման ծախսերը կտրուկ աճել են, ինչի պատճառով բնակչությունը ստիպված է ապրել ճգնաժամի մեջ։
Նշենք, որ տնտեսական հայացքների պատճառով Էրդողանը 2 տարվա ընդմիջումով արդեն պաշտոնանկ է արել Ազգային բանկի երեք նախագահների։