Վրաստանից ոսկու արտահանումը հասել է 13-ամյա առավելագույնին։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին արտահանվել է 96.158 միլիոն դոլարի (2.4 տոննա) ոսկի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։
Վիճակագրության համաձայն, 2024 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից արտահանված ոսկու մեծ մասը՝ 88.493 միլիոն դոլարի (2.25 տոննա), ուղարկվել է Շվեյցարիա։ Արտահանման մյուս ուղղություններն են՝
- Թուրքիա – 6.492 միլիոն դոլար (0.13 տոննա)
- Արաբական Միացյալ Էմիրություններ – 1.172 միլիոն դոլար (0.02 տոննա)
Արտահանվող ոսկու արժեքը աճել է համաշխարհային գների բարձրացման հետ։ Եթե 2023-ին մեկ տոննա ոսկու միջին գինը կազմում էր 32.414 դոլար, ապա 2024-ին այդ ցուցանիշը հասել է 40.065 դոլարի՝ աճելով 23.6%-ով։
2024 թվականին ոսկին Վրաստանի արտահանման 10 խոշորագույն ապրանքների շարքում 3.7%-անոց մասնաբաժնով զբաղեցրել է 8-րդ տեղը։