Լարիի փոխարժեքը կայունացնելու համար Ազգային բանկը ստիպված է եղել վաճառել 110 մլն դոլար. Գոցիրիձե
Ընդդիմադիր պատգամավոր Ռոման Գոցիրիձեն սոցցանցերում լարիի արժեզրկման վերաբերյալ գրառում է հրապարակում.
«Լարիի արժեզրկման միտումը շարունակվում է եւ Ազգային բանկը այսօր վաճառեց 45 մլն դոլար՝ այս գործընթացը կասեցնելու համար։ Փարցխալաձեի սկանդալից եւ Ազգային բանկի երեք փոխնախագահների հրաժարականից հետո Ազգային բանկը ստիպված է եղել վաճառել 110 մլն դոլար՝ լարիի փոխարժեքը կայունացնելու համար, հետեւաբար, նվազել են նաեւ երկրի արտարժութային պահուստները։ Իսկ մինչ այդ ամեն ինչ հակառակն էր։ Նույն ժամանակահատվածում զգալիորեն աճել է Ազգային բանկի վերաֆինանսավորման վարկերի գումարը։
Ազգային բանկի ղեկավարությունը կաթվածահար է: Պետք է անհապաղ երկխոսություն սկսել նախագահի և խորհրդարանի միջև, որպեսզի ժամանակին ընտրվեն Ազգային բանկի նախագահի և փոխնախագահների թեկնածուները»,- գրում է Ռոման Գոցիրիձեն։