Գյուղատնտեսություն
Գյուղ - հաճախակի երկրաշարժերով և բազմացած սողուններով
Սահմանամերձ Սամեբա գյուղը գտնվում է Նինոծմինդայից մոտ 25 կմ հեռավորության վրա: Քանդված ճանապարհ, ջրի պակաս, հաճախակի երկրաշարժեր և օձերի առատություն - սրանք այն խնդիրներից մի քանիսն են, որոնց մասին խոսում են տեղացիները։ Գյուղում բնակվում է վրացի և հայ շուրջ 50 ընտանիք։ Նրանց թվում է դուխաբոր վերաբնակիչների միայն մեկ ընտանիք:Ի սկզբանե, գյուղը հանրությանը հայնտի է դարձել հաճախակի երկրաշարժերի պատճառով։ Իսկ հետո՝ օձերի բազմությամբ: Սրանք այն «յուրահատկություններն» են, որոնք հիշեցնում են Սամեբա գյուղի մասին: Տեղացիների նախկինում կանգուն տների վրա այժմ նկատվում են ճեղքեր, նրանց սոցիալական կյանքը վատացել է, «ընտելացել են ցնցումներին», բայց մինչ օրս օգնության են սպասում:
«Այս ցնցումներին էլ արդեն ընտելացանք... Շաբաթական գոնե մեկ անգամ պետք է զգանք: Գիշերները մշտապես սպասում ենք երկրաշարժերի: Տեսեք, ինչի են նմանվել մեր տները: Բոլոր պատերը ճեղքված են»,- ասում է Վալերի Խանչալյանը:
Վալերին ապրում է Սամեբայում ավելի քան 40 տարի: Շատերը հիշում են գյուղում քաղաքական գործիչների տված խոստումները, բայց կատարումը՝ հազվադեպ: Հիմնական խնդիրներից մեկը, տեղացիների կարծիքով, վերջին շրջանում երկրաշարժերի աճն է։ Ցնցումները կործանարար կամ ավերիչ չեն, թեև սթրեսային են:
«Վերջին մեկ տարում 60-ից ավելի երկրաշարժ է գրանցվել, ո՞ր կառուցված տունը կդիմանա, կամ ո՞ր մարդը: Ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական կառավարությունը որևէ օգնություն չի ցուցաբերել վնասված տների վերականգնման համար։ Սակայն տների հենապատերը ճեղքված են, և ոչ ոք չգիտի՝ կդիմանա՞ն արդյոք դրանք հերթական ուժեղ ցնցմանը»։
Սամեբան գտնվում է Մադաթափա լճի մոտ։ Տարածքը ամռանը լի է չվող թռչուններով և գրավիչ վայր է զբոսաշրջիկների համար։Ձմռանն այստեղ ձյան բարձրությունը հասնում է կես մետրի։ Գյուղացիների համար խնդրահարույց է նաև այն, որ գտնվում են լճի հարակից տարածքում: Չնայած համաճարակի ավարտին, դպրոցականները ապրիլից կրկին պետք է անցնեն հեռավար ռեժիմի։ Պատճառը ջերմաստիճանի բարձրացման հետ հին շենքում սողունների ի հայտ գալն է: Տեղացիներն ասում են, որ օձերը վերջին տասը տարիների ընթացքում պարբերաբար հայտնվում են դպրոցում: Այս տարի, սակայն, նրանց քանակը հատկապես շատացել է։
«Դպրոցն ամեն տարի մաքրվում է, թունավորվում, բայց սա միանգամյա ազդեցություն է ունենում, ուստի պետք է մանրակրկիտ հետազոտություն անել: Եկան մասնագետները, տարան (օձերին) լաբորատորիա և կպարզեն, թե դրանք ինչ տեսակներ են և որքանով են վտանգավոր: Տարիների ընթացքում այս խնդիրն առկա է, ամեն անգամ թունավորում ենք և հետևում արդյունքին: Անցած տարի հետազոտողներ էին եկել Իլիայի անվան պետական համալսարանից, ասեցինք, որ օձերը թունավոր չեն, անգամ ձեռք էին տալիս, բայց որտեղից իմանանք, որ ոչ թունավորների թվում չկան թունավորներ»,- ասում է դպրոցի տնօրեն՝ Մզեքալա Մինաձեն:
Նինոծմինդայի քաղաքապետարանում քաջ տեղյակ են տեղացիների խնդիրները: Քաղաքապետի խոսքով՝ Սամեբան կառուցել են դուխոբորները, հետևաբար՝ բնակելի շենքերը հին են։ Դուխոբորների մշակած գյուղերը դատարկվում են: 2014 թվականի մարդահամարի տվյալներով՝ Սամեբայում ապրում է մոտ 60 մարդ։ Նրանց թիվը տարեցտարի նվազում է:
«Ներկայիս բնակչությունն իրենց տները մտել են մոտ 15-20 տարի առաջ։ Երկրաշարժերը վնասել են պատերը, սակայն դրանք վնասվել են նաև հնությունից: Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում գազաֆիկացումը հնարավոր չի լինի, քանի որ այն ներառված չէ առաջնահերթությունների մեջ, ըստ արձանագրությունների՝ բնակչությունը պահանջում է խմելու ջրի համակարգի տեղավորում, հետևաբար, այս տարի կկարգավորվի այդ հարցը: Ինչ վերաբերվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետին, ապա այս տարի ճանապարհի ասֆալտապատում չի նախատեսվում»,- բացատրում է Նինոծմինդայի քաղաքապետ՝ Անիվարդ Մոսոյանը:
Սամեբա գյուղը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Մասնագետների խոսքով, հենց դրա համար էլ այժմ երկրաշարժերի հաճախականությունն այժմ իսկապես ուշադրության կարիք ունի:
გააზიარეთ :