Դիմորդներն այսօր վերջին քննությունն են հանձնում
Ազգային քննություններն ավարտվեցին: Դիմորդներն այսօր քննություն են հանձնում ֆիզիկա առարկայից։
Ախալցիխեի քննական կենտրոնի տեղեկություններով՝ թեստավորման գործընթացն ընդհանուր առմամբ ընթանում է հանգիստ իրավիճակում։
Հուլիսի 3-ից մեկնարկել են միասնական ազգային քննությունները: Գրանցված ավելի քան 45000 դիմորդներից քննություններին ներկայացել է 94%-ը։ Այս տարի առաջին անգամ դիմորդներից ոչ ոք չի հեռացվել քննություններից։
Ընդհանուր առմամբ գործել է 24 քննական կենտրոն։ Արդյունքներն աստիճանաբար կհրապարակվեն օգոստոսին։