Հասարակություն
Ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից
Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:

Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է ունենում անսպասելի, սակայն օձը երբեք չի հարձակվում. օձերը խայթում են միայն պաշտպանվելու նպատակով:

Թունավոր օձի խայթոցը տհաճ երևույթ է, երբեմն վտանգավոր մարդու առողջության և կյանքի համար: Մասնավորապես, իժի թույնն անմիջապես խախտում է արյունատար անոթների թափանցելիությունը: Որպես արդյունք, խայթոցի շրջանը այտուցվում է և ստանում կապույտ երանգ: Հանդիպում են դեպքեր, երբ այտուցն առաջանում է ենթամաշկային հյուսվածքներում, լեզվի վրա, ի հայտ է գալիս ուժեղ սրտխառնոց, բերանի չորություն, գլխապտույտ: Որոշ դեպքերում արտահայտվում է նաև մարմնի ջերմաստիճանի, ուշագնացության աստիճանի հասնող ճնշման անկմամբ: Հատկապես վտանգավոր է, երբ թունավոր օձը խայթում է մարդու գլխի հատվածը, քանի որ կարող է առաջանալ շնչառական մկանների կաթված:

Օձի խայթոցից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև այնպիսի վայրերում զբոսնելիս, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, անհրաժեշտ է հագնել երկարաճիտ կոշիկներ, և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ, երցնել երկար փայտ թփերը հրելու համար:
Զբոսաշրջիկները, ովքեր որոշել են գիշերել խարույկի մոտ, պետք է հիշեն, որ օձերին գրավում է լույսը, ջերմությունը, հոտերը, սակայն նրանք վատ են տեսնում և լսում: Նրանք կարող են սողալ վրանների, պայուսակների և կոշիկների մեջ:
Եթե տեսնում եք օձին հարձարկման դիրք ընդունած, անհրաժեշտ է կանգնել և դանդաղ հետ քաշվել:

Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է կապել կծած վերջույթը: Ձեռքի դեպքում, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, առկայության դեպքում նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղն այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Թունավոր օձի խայթոցի դեպքում ամենակարևորը ճիշտ ժամանակին առաջին բժշկական օգնության տրամադրումն է:

Facebook Twitter
სხვა სიახლეები
ამინდი
ახალციხე 10 °C
img
ახალქალაქი 7 °C
img
ასპინძა 9 °C
img
ადიგენი 17 °C
img
ბორჯომი 11 °C
img
თბილისი 14 °C
img
აბასთუმანი 9 °C
img
ბაკურიანი 6 °C
img
ნინოწმინდა 7 °C
img
ვალუტა
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
კალენდარი
«« მაისი  »»
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.