Հասարակություն
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Վրաստանում:
Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը:
Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալեցին բարության տուն: Նրանք այցելեցին, շնորհավորեցին տարեցների օրը և ծաղիկներ հանձնեցին: Զազա Մելիքիձեն նույնպես խորհրդանշորեն կտրեց տորթը նրանց հետ:
გააზიარეთ :